Ով է լինելու ՀՀԿ առաջին լեդին
ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակում 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: «168 ժամի» տեղեկություններով` ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Թերթի հարցին ի պատասխան` ով է լինելու իրենց կուսակցության առաջին կինը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համամասնական ցուցակի, այդ թվում և` դրա հետ կապված հարցերը, կուսակցությունում դեռ չեն քննարկվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները