Վ. Ոսկանյան. Խոջալուի դեպքերի կապակցությամբ Պակիստանում ընդունված բանաձևն անլուրջ է
Այս տարվա փետրվարի 1-ին, Պակիստանի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդունվել էր մի բանաձև՝ որով 1992 թվականին Խոջալու քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվում են ցեղասպանություն:
Պակիստանը լրջագույն էթնիկական խնդիրներ ունեցող արհեստականորեն ստեղծված պետություն է, իսկ վերջինիս Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից, Խոջալուի դեպքերի կապակցությամբ ընդունված բանաձևն՝ առնվազն անլուրջ:
Նման որոշումն անլուրջ է հատկապես այն համատեքստում, որ Պակիստանում բնակվող առնվազն երկու ժողովուրդ մեղադրում են այս երկրի կառավարությանը իրենց հանդեպ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ: Խոսքը պակիստանյան բելուջների և փաշտունների մասին է:
Հատկանշական է, որ հենց այս տարվա սկզբին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդին Twitter-ով հարց էր ուղղվել այժմ Պակիստանում բելուջ ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանության վերաբերյալ, ինչին ի պատասխան ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության բարձրաստիճան այս պաշտոնյան խորը մտահոգություն էր հայտնել՝ չնայած չէր օգտագործել ցեղասպանություն բառը: Այսուհանդերձ՝ սա փաստորեն առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ-ը նման մակարդակում անդրադառնում է Պակիստանում բելուջների ցեղասպանության խնդրին:
Այնպես որ՝ փոխարեն միջին վիճակագրական պակիստանցու համար բացարձակ terra incognita հանդիսացող Խոջալուին անդրադառնալու, այս երկրի իշխանությունները նախևառաջ պետք է զբաղվեն իրենց խնդիրներով՝ դադարեցնելով մասնավորապես բելուջ ժողովրդի հանդեպ պարբերաբար իրականացվող ցեղասպանական գործողությունները», - հավելեց իրանագետը:
Եվ հետո՝ Պակիստանն անկայուն և ծայր աստիճան կոռումպացված պետական համակարգ ունեցող երկրներից է: Այս մասին են վկայում նաև «Transparency International» կազմակերպության կողմից ամեն տարի հրապարակվող կոռուպցիայի ընկալման ինդեքսները, և չի բացառվում, որ վերոհիշյալ բանաձևն ուղղակի գնվել է ադրբեջանական նավթադոլարներով:
Նշենք, որ բելուջները բնակվում են Պակիստանի հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում՝ հանդիսանալով այս երկրի թվաքանակով չորրորդ ժողվուրդը:
Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյան