ՀԳՄ նախագահ. Մեզ բոլորիս միավորեց Թումանյանը
«Խոստովանում եմ` դժվար է եղել, բայց Թումանյանը համախմբել է բոլորին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, միաժամանակ ցույց տալով Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի բանալին, որը ձեռք է բերվել նախօրեին կայացած առք ու վաճառքի արդյունքում:
Գրողների համահայկական հիմնադրամը ի դեմս Լևոն Անանյանի երեկ պայմանագիր է ստորագրել Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի սեփականատեր Ա. Լեժավայի հետ` գնելով բնակարանը 145 հազար դոլարով, որը հիմնադրամին էր փոխանցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Արդեն 10 տարի ձգձգվող հարցը գտավ իր լուծումը, Արչիլ Լեժավան կնքեց պայմանագիրը: Այն արդեն մեր ձեռքում է: Սա դժվար գործ էր: Հայկական պատվիրակությունները միշտ ձախողվել են, այս անգամ մեզ բոլորիս միավորեց Թումանյանը` թե’ սփյուռքում, թե’ հայրենիքում»,-ասաց Լևոն Անանյանը:
Նա նշեց, որ որոշ ժամանակ հետո վիրահայոց թեմի հետ միասին կորոշվի տան ապագան. «Ես առայժմ որևէ բան չեմ կարող ասել, թե Թումանյանի տունը որպես ինչ կծառայի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները