Անչելոտտի. «Պիրլոյին երբեք թույլ չէի տա տեղափոխվել «Յուվենթուս»
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իտալիայի առաջնության կենտրոնական` «Յուվենթուս»-«Միլան» խաղից առաջ իտալական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է, որ կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին երբեք չէր թողնի միանալ «Յուվենթուսին»:
«Ես երբեք թույլ չէի տալ Պիրլոյին` մտնելու «Ծեր սինյորայի» շարքերը: Ծայրահեղ դեպքում` նրան կարելի էր ուղարկել «Չելսի» կամ ՊՍԺ, որտեղ նա ինձ հետ կաշխատեր: Հնարավոր է` Պիրլոն լավ պայմանագիր է ցանկացել «Միլանից», իսկ ակումբն էլ չի բավարարել նրա պահանջները: «Յուվենթուսում» Պիրլոյի ցանկություններն իրականացրել են»,- ասել է Անչելոտտին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան