Բաքվի իրականացրած հակաիրանական քարոզչության առիթով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ
Բաքվի իրականացրած հակաիրանական քարոզչության առիթով Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրած քայքայիչ գործունեության, ինչպես նաև Իրանից Ադրբեջան թմրանյութերի տեղափոխման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից թողարկված կեղծ հրապարակումները պարզապես զարմանք են հարուցում»:
Իրանի դեսպանությունը միևնույն ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալման փաստի առնչությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, թե Ադրբեջանում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և «Հեզբոլլահ»-ի ենթակայությամբ գործող ահաբեկչական խմբավորում է բացահայտվել, որը նպատակ ուներ Ադրբեջանում գործող օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրականացնել:
Ի պատասխան Իրանի հասցեին ուղղված ադրբեջանական կողմի մեղադրանքներին, փետրվարի 22-ին իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդեց, որ Իրանի անվտանգության ուժերի կողմից վերջերս բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ադրբեջանական մի խմբավորում, որի անդամներից մեկը խոստովանել է, որ ինքը Նախիջևանի ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենի մերձավորներից է, ինչպես նաև նշել է, որ Ադրբեջանում թմրանյութերի վաճառք իրականացնելու գործընթացը համաձայնեցվել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալներից երկուսի հետ:
Նախորդող տեղեկատվությունը` http://panorama.am/am/politics/2012/02/22/iran-mejlis-1/?sw
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան