
Գրքի գողը գող չէ՞...Պաշտոնյան 5 հազար կտոր գիրք է գողացել
Գերմանիայում ձերբակալել են Հեսսեն մարզի մշակույթի և գիտության նախարարության պաշտոնյային, ով Գերմանիայի տարբեր գրադարաններից գողացել է 5 հազար կտոր գիտական գիրք:
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ձերբակալության պահին պաշտոնյան փորձել է գրադարաններից մեկից 53 գիրք գողանալ: Միաժամանակ ոստիկանները խուզարկել են նրա բնակարանը և այնտեղ հայտնաբերել 5 հազար գիրք:
Առաջին հերթին պաշտոնյային հետաքրքրել են հանքագիտությանը, երկրաֆիզիկային և բնագիտությանը վերաբերող գրքեր, դրանցից շատերը բավականին թանկարժեք են եղել: Նախնական հաշվարկներով, նա գողացել է մի քանի միլիոն եվրոյի գիրք: