«Չկա չարիք՝ առանց բարիքի. ես իմացա, թե որքան է փոխվել թե պետությունը, թե հասարակությունը»
«Ինչպես տեսնում եք, ոտքի վրա եմ, իսկ դա կարևոր քայլ է», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանը, ով բուժման նպատակով մեկնել էր Իսրայել և վերադառանալով Հայաստան` այսօր եկել էր ՀՀ նախագահի նստավայր՝ Գրականության և հրապարակախոսության ոլորտում 2011 թվականի պետական մրցանակը ստանալու համար:
Հետաքրքվեցինք, թե գրողն այս պահին ինչպես է իրեն զգում, բուժումները որոշակի արդյուքն տվել են, Հովհաննես Գրիգորյանը նշեց, որ բուժման արդյունքների մասին խոսելը մի քիչ շուտ է, քանի որ այն դեռ շարունակվում է: Սակայն հույս հայտնեց, որ մեկ ամսից արդեն կկարողանա «լավ բաներ ասել, քանի որ դրական էմոցիաներով եմ եկել»:
Գրողը իր երախտապարտությունը հայտնեց այն մարդկանց, ովքեր իրեն աջակցել են, ովքեր միշտ իր կողքին են եղել:
«Ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի: Հիմա այդ չարիքի շնորհիվ ես իմացա, թե որքան է փոխվել թե պետության, թե գրական հասարակության, մարդկանց վերաբերմունքը արվեստի, գրականության նկատմամբ: Ես չգիտեմ, թե դա կոնկրետ ինձ էր վերաբերվում, թե ընդհանրապես, բայց շատ կուզենայի, որ դա լիներ ընդհանրապես»,- ասաց Հովհաննես Գրիգորյանը:
Նրան հատկապես ոգևորել է այն հանգամանքը, որ իր կողքին են եղել երիտասարդները. «Մեր սերը փոխադարձ է, ես էլ իրենց եմ շատ սիրում և եթե չլինեին նրանք, մեր` ավագներիս գոյությունն անիմաստ կլիներ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում