«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ». Առաջին 10-յակի հնարավոր տարբերակ
Տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների`«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակի առաջին տասնյակը կարող է ունենալ հետևյալ պատկերը.
1. Րաֆֆի Հովհաննիսյան
2. Խաչիկ Քոքոբելյան
3. Ռուբիկ Հակոբյան
4. Անուշ Սեդրակյան
5. Ստյոպա Սաֆարյան
6. Ալեքսանդր Արզումանյան,
7. Լարիսա Ալավերդյան
8. Արարատ Զուրաբյան
9. Արմեն Մարտիրոսյան
10. Գառնիկ Գևորգյան
ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը թերթին ասել է, որ ամբողջությամբ համագործակցում են, բայց դեռ վերջնական ձեւը որոշված չէ, դեռ համագումարներ են լինելու, որից հետո վերջնական լուծումները կասեն: Զարուհի Փոստանջյանը ևս ասել է, որ ցուցակների մասին խոսելը դեռ վաղ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները