Սկանդալային բացահայտումներ կարող են լինել կապի նախարարությունում
ՀՀ Վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ է իրականացնում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այստեղ բավական սկանդալային բացահայտումներ կարող են արվել, քանի որ ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանն իր նախկին գործընկերոջ` էդուարդ Մադաթյանի հետ ինչ-որ «մութ գործեր» է արել:
Թերթը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից փորձել է ճշտել, թե արդյոք ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ իրականացնո՞ւմ է նախարարությունում: «Այո´»,-դժկամորեն ասել է նախարարը: «Մտավախություն չունե՞ք, որ Ձեր նախարարության հայտարարած մրցույթներում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն» հարցին նա հակիրճ պատասխանել է. «Իհարկե ոչ, վստահ եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները