«Լացիոն» բանակցում է Լիպպիի հետ
Հռոմի «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն բանակցում է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 63-ամյա ֆուտբոլային մասնագետ Մարչելլո Լիպպիի հետ: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները: Լիպպին կարող է դառնալ «Լացիոյի» նոր գլխավոր մարզիչն արդեն հաջորդ շաբաթ:
Մինչ այդ, բնականաբար, տեղի կունենա հռոմեացիների գլխավոր մարզիչ Էդուարդո Ռեյի հրաժարականը: Սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն «Լացիոն» կանի այսօր` օրվա 2-րդ կեսին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Լոտիտոն հրաժարվել էր ստորագրել Ռեյի` պաշտոնանկ լինելու խնդրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են