Orange-ի վեբկայքն արդեն հասանելի է մոբայլ տարբերակով
Այսօրվանից Orange Արմենիայի բաժանորդները կարող են հարմարավետ կերպով ընկերության վեբ կայք այցելել նաև իրենց բջջային հեռախոսներով, քանի որ Orange-ը մեկնարկում է պաշտոնական վեբ կայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am:
Ընկերությունից հայտնում են, որ մոբայլ տարբերակում այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաև տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին:
Վեբ կայքի մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հեռախոսներ դեռ հնարավորություն չեն տալիս հայատառ կայքէջեր ընթերցել, Orange-ն իր մոբայլ վեբ կայքի հայերեն տարբերակն առաջարկում է երկու էջով: Հայատառ հայերենով էջին զուգահեռ կարելի է նաև նույն բովանդակությունը կարդալ լատինատառ տառադարձմամբ: