Պոռնոֆիլմերի դերասաններին կպարտադրեն պահպանակ օգտագործել
Լոս Անջելեսի պոռնոստուդիաների պրոդյուսերները հայտարարել են, որ ամեն կերպ պայքարելու են նոր պահանջի դեմ, ըստ որի` համապատասխան ֆիլմերի նկարահանումների ժամանակ դերասանները պարտադիր պետք է պահպանակ օգտագործեն:
Los Angeles Times-ի հաղորդմամբ, պոռնոֆիլմերի հեղինակները պատրաստվում են իրենց շահերը պաշտպանել դատարանում կամ պարզապես լքել Լոս Անջելեսն ու իրենց բիզնեսը զարգացնել մեկ այլ վայրում:
Ինչպես բացատրել են ինդուստրիայի «մեծամեծերը», նրանք դեռևս 1990-ական թվականներին են փորձել ներմուծել պահպանակների օգտագործման մշակույթը, սակայն դա հանգեցրել է նրան, որ պոռնոֆիլմերի վաճառքն ու պահանջարկը կտրուկ նվազել է: Թեև այսօր դերասաններին թույլատրվում է օգտագործել անվտանգ սեռական փոխհարաբերությունների համար նախատեսված ցանկացած միջոց, այդուհանդերձ դերասանների մեծ մասը դրանցից հրաժարվում է:
Նշենք, որ ամերիկյան կինոարտադրության այս շուկան կենտրոնացած է Լոս Անջելեսում արդեն տասնյակ տարիներ: Ըստ պաշտոնական տվյալների, այս քաղաքում նկարահանվող բոլոր ֆիլմերի 5 տոկոսը «մեծերի համար» պիտակով են, դե իսկ խոսել այն մասին, որ ստացվող շահույթը միլիոնավոր դոլարներով է չափվում պարզապես անիմաստ է: Բայց, այնուամենայնիվ, սույն թվականի հունվարին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կողմ քվեարկեց պահպանակների օգտագործման որոշմանը, որը ուժի մեջ է մտնելու մարտի 5-ին:
Նախապատմություն. Որոշումը կայացվել է ՄԻԱՎ-ակտիվիստների պահանջով, երբ 2011թ-ին հայտնաբերվել է, որ դերասաններից մեկը ՄԻԱՎ վարակակիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում