Մերուժան Տեր-Գուլանյան. Թյուրիմացություն է եղել
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում իր հնչեցրած հայտարարությունը թյուրիմացության հետևանք է, ինքը ի նկատի է ունեցել երեկ Հանրային խորհրդում Մաշտոցի այգու խնդրի վերաբերյալ քննարկումը:
«Եթերից առաջ ես զանգեցի ՀԽ ճարտարապետական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանին, շտապ ուզեցի վերջին լուրը իմանալ: Նա ասաց, որ իր ղեկավարած հանձնաժողովը դեմ է, քաղաքապետարանը ևս սկզբունքորեն դեմ է: Այսքանը եղավ մեր խոսակցությունը: Ես եզրակացրի, որ սկզբունքորեն մերժվել է: Ես էլ որ ուզում էի, մերժվեր, գուցե այդ ոգևորությունն էր նաև: Սա է եղել ընդամնեը, ըստ էության` թյուրիմացություն է եղել»,-եղելությունը ներկայացրեց մեր զրուցակիցը:
Տեր-Գուլանյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ Մաշտոցի այգում տաղավարներ չեն կառուցվելու: «Ես վստահ եմ, որովհետև չի կարելի տեղադրել: Ես կարծում եմ, որ մենք բոլորս, նաև իշխանությունները այնքան կամք կունենան, որ կկարողանան դրանց տերերին համոզել հրաժարվել այդ մտքերից»,-ասաց գրողն ու հիշեցրեց ավելի վաղ արած իր հայտարարության մասին. «Եթե ես լինեի դրանց տերը, կհրաժարվեի հանուն Երևան քաղաքի կամ էլ այլ տեղ կհամաձայնեի կառուցեին»:
Ի դեպ, Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ ինքը դեմ չի լինի, եթե տաղավարները ծառայեն որպես գրախանութ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա