«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով». նոր ֆիլմ Խոջալուի մասին
Շրջանառության մեջ է դրվել նոր վավերագրական ֆիլմ, որում ներկայացված են իրողություններ` 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի բլոկադայի ճեղքման և Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառ են հանդիսացել:
Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմում, որը կոչվում է «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով», ներկայացված են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական շրջանակների կողմից կատարված հանցագործությունները հաստատող անհերքելի փաստեր. հանցագործություններ, որոնց զոհ են գնացել կանայք, երեխաներ և ծերեր:
Ֆիլմը նախաձեռնած հետազոտական խմբի փոխանցմամբ` այն դեռևս ռուսերեն և անգլերեն տարբերակներով է, իսկ շուտեվ կթարգմանվի ևս 7 լեզուներով:
Փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ` ֆիլմը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաև հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության և հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքում` հիմք են հանդիսանում մեծածավալ կինեմատոգրաֆիական նախագծի ստեղծման համար, որը կկարողանա լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող մանիպուլյացիաների և շահարկումների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան