Հայկ Գևորգյանը դատի կտա քննիչին և գործի մյուս մասնակիցներին
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը երկու օր առաջ ստացել է այն որոշումը, որի համաձայն` փետրվարի 3-ին կալանավորվել էր և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Երկիր»-ի հետ զրույցում Գևորգյանն ասել է, որ մինչև այս շաբաթվա վերջը այդ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, իսկ հետո կդիմեն դատախազություն, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն քննիչը և մյուս անձինք, ովքեր մասնակից են եղել իր կալանավորման գործին:
«Կալանքն ապօրինի է եղել, որովհետեւ ես ոչ հետախուզման մեջ եմ եղել, ոչ թաքնվել եմ»,- ասել է Հայկ Գեւորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները