Հարցազրույցներ 10:45 25/02/2012

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել հետ նայելու փոխարեն խնդիրը լուծելու ուղիներ փնտրել

Փետրվարի 23-24-ին Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս պատվիրակության ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի:
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկված հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, ինչ՞ ընթացք ունեցան Վեհաժողովի քննարկումներն այս անգամ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն և հենց այդ կառույցի խորհրդարանական վեհաժողովում հաճախ է շոշափվում այդ հարցը:
-Մենք տեղեկություններ ունեինք, որ ադրբեջանական պատվիրակությունը բարձացնելու է Խոջալուի մեղադրանքը՝ նկատի ունենալով այդ ողբերգության 20-ամյակը: Եվ այդպես էլ եղավ:
Առաջին լիագումար նիստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան իր հայտարարությունը ձևակերպեց հարցի միջոցով` նշելով, թե միջազգային հանրությունը մոռացության է տվել «Խոջալուի ցեղասպանությունը», այն դեպքում, երբ Ֆրանսիայի խորհրդարանը քրեականացնում է հայերի ցեղասպանությունը: Այդ տեսակետից հարց տրվեց՝ արդյոք Ֆրանսիան կարող է շարունակել իր գործունեությունը Մինսկի խմբի համանախագահությունում, եթե նա այսպիսի կողմնակալ վերաբերմունք ունի հակամարտության կողմերից մեկի նկատմամբ:
Ես իմ պատասխան հայտարարությունը նույնպես ձևակերպեցի հարցի միջոցով: Ես հիշեցրեցի, որ Խոջալուի ողբերգությունը մի օղակ է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերի հետ միասին, երբ հարյուրավոր հայեր սպանվեցին և 400 հզ-ից ավելի մարդիկ բռնգաղթվեցին Ադրբեջանից: Ես հիշեցրեցի նաև, որ 1992-1993թթ. Ադրբեջանում բուռն քննարկումներ էին ընթանում այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալում և ով է դրանում մեղավոր: Հիշեցրեցի, որ այդ քննարկումներն արդյունք չտվեցին, որովհետև հնարավոր չեղավ ապացուցել որևէ վարկած: Նաև, որ այդ փորձերը շարունակվեցին 2005թ., սակայն անկախ լրագրող Ֆաթուլաևը, որն առաջադրել էր այդ ժամանակ արդեն պաշտոնական քարոզչության գործիք դարձած պատմությանը հակասող, բոլորովին այլ բան ասող իր տեսակետը` ձերբակալվեց և երկար տարիներ անցկացրեց բանտում, իսկ նրա պարբերականի խմբագիրը սպանվեց չպարզված հանգամանքներում: Ես հարցրեցի թե ինչպես կարելի է այս պայմաններում պահանջել խոսքի ազատություն, եթե այն նման ձևով ճնշվել է Ադրբեջանում:

-Պարոն Սաֆարյան, իսկ ինչպե՞ս արձագանքեցին ԵԱՀԿ գործող ղեկավարությունն ու մյուս պատվիրակության անդամները:
-Ես նրանց նույնպես հարց ուղղեցի: Հարցս ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Ձաննիերիին ես ձևակերպեցի այսպես՝ ի՞նչ կարող է անել ԵԱՀԿ-ն, որպեսզի ողբերգությունների այդ շարքը հիշվի և դատապարտվի ամբողջապես, նման բան թույլ չտալու նպատակով, այլ ոչ թե այն հրամցնել ընտրովի և խեղաթյուրված` ատելություն և թշնամանք բորբոքելու համար: Ի պատասխան, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ձաննիերին կողմերին կոչ արեց հետ նայելու փոխարեն ուղիներ գտնել ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ` նախ և առաջ ամրապնդելով հրադադարի ռեժիմը, նոր պատերազմը բացառելու նպատակով:

-Իսկ ադրբեջանական պատվիրակությունը դարձյալ քարոզչական նյութեր էր տարածո՞ւմ:
-Այո, մեր պատվիրակությունը տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը բոլոր 53 պատվիրակություններին ուղարկել էր քարոզչական նյութեր Խոջալուի ողբերգության աղավաղված ներկայացմամբ: Մենք հայտարարեցինք, որ բոլոր պատվիրակություններին ուղարկելու ենք Xocali.net կայքում պարունակվող ադրբեջանական քարոզչության սնանկությունն ապացուցող փաստեր:

-Դիմակայության այլ առիթ տեղ գտա՞վ, թե այս անգամ ադրբեջանական կողմը բավարարվել էր միայն Խոջալուի թեմայի արծարծմամբ:
-Մեկ այլ վիճաբանություն տեղի ունեցավ առաջին քաղաքական կոմիտեում, երբ քննարկվում էր Լիտվայի ներկայացուցիչ կոմիտեի զեկուցող տիկին Աբրամիկենեի նախնական զեկույցը: Տիկին Մուրադովան անհամաձայնություն հայտնեց «հակամարտություն Լեռնային Ղարաբաղում» ձևակերպման հետ և պահանջեց օգտագործել «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը` պատճառաբանելով, որ դա հակամարտություն է երկու համայնքների միջև: Նշվեց, որ զեկույցի նախագիծը նախապես չի քննարկվել ադրբեջանական կողմի հետ: Տիկին Մուրադովան դժգոհ էր նաև անցած տարվա հոկտեմեբերին Դուրբովնիկում անցկացված` «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և ԵԱՀԿ-ն» լսումների արդյունքներից:
Իմ հայտարարությունում, ես անթույլատրելի համարեցի ԵԱՀԿ եզրաբանության վերանայումը` ընդգծելով, որ պետք չէ երևույթները հետ տանել նախքան 1992թ. մարտը, երբ նորանկախ երկրները դարձան ԵԱՀԿ անդամ, և համաձայնեցվեց Մինսկի խմբի ձևաչափը: Ես հիշեցրեցի, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի միջնորդությամբ համատեղ հռչակագիր են ստորագրել Սոչիում, որտեղ շեշտել են հիմնարար սկզբունքների համաձայնումն ավարտելու և խաղաղության համաձայնագրի մշակմանը ձեռնամուխ լինելու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Նշվեց, որ եթե տիկին Մուրադովայի դատողություննեը ճիշտ լինեին, ապա ինչ մասին էին պայմանավորվում մեր երկու երկրների նախագահները: Ես առաջարկեցի քաղաքական կոմիտեի զեկուցողին իր զեկույցը գրելիս անպայման աշխատել կողմերի ներկայացուցիչների հետ, լսել Մինսկի խմբի համանախագահներին և խորհրդակցել մասնագետ փորձագետների հետ:

-Պարոն Սաֆարյան, իսկ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ քննարկում կայացա՞վ: Վերջին շրջանում հաճախ է խոսվում կողմերի միջև վստահությունն ամրապնդող քայլերի անհրաժեշտության մասին: Այս թեման որևէ կերպ շոշափվեց Վեհաժողովում:
-Տեղեկացնեմ, որ նստաշրջանի երկրորդ օրը՝ լիագումար նիստի սկզբում, բացման խոսքով հանդես եկավ Իռլանդիայի նախագահությունը ներկայացնող այդ երկրի պետական նախարար` տիկին Լուսինդա Քրեիգթոնը: Ես նրան ուղղեցի հարց, որտեղ ասեցի, որ մենք գնահատում ենք ԵԱՀԿ Իռլանդական նախագահության ջանքերը, որոնք ուղղված են հակամարտութոյւնների կարգավորմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Մեր կարծիքով 21-րդ դարում հակամարտությունները կարող են կարգավորվել միայն մարդու իրավունքների պաշտպանության հենքի վրա և այդ պատճառով էլ մեզ անհրաժեշտ է մարդու իրավունքների միասնական ընկալում ԵԱՀԿ ողջ տարածքում, բայց հատկապես այն կողմերի միջև, որոնք ներգրավված են հակամարտություններում: Ակնհայտ է, որ դժվար է ճանաչել հակառակ կողմի ինքնորոշման իրավունքը, եթե սեփական քաղաքացիները զրկված են կամարտահայտման հնարավորությունից իրենց իրավունքները և հիմնական ազատություններն օգտագործելու միջոցով: Ավելին, առկա հակամատությունները հաճախ օգտագործվում են ամբողջ հասարակության իրավունքների և հիմնական ազատությունների արդարացման համար: Ես հարցրեցի թե ինչ կարող ենք միասին անել իրավիճակը փոփոխելու համար, որպեսզի մարդու իրավունքները չլինեն հակամարտությունների պատանդ, այլ դառնան դրանց կարգավորման միջոց:
Ես հայտարարեցի նաև, որ նախորդ օրը Հայաստանի հյուսիում Ադրբեջանի հետ սահմագծի վրա ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինծառայող: Հարց տրվեց, արդյոք պատրաստ է Իռլանդական նախագահությունը կոչ անելու հակամարտող կողմերին` իրականացնելու Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները` ուղղված հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելուն: Տիկին Քրեիգթոնը պատասխանեց, որ Իռլանդական նախագահությունը սերտորեն համագործակցելու և աջակցելու է Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ նրանց առաջարկությունների իրականացման ուղղությամբ:

-Պարոն Սաֆարյան, մինչ Դուք բացակայում էիք երկրից, Հանրապետության նախագահը ստորագրեց խորհրդարանական ընտրությունները մայիսի 6-ին անցկացնելու մասին հրամանագիր: Վեհաժողովում Ձեր գործընկերները որևէ հետաքրքրություն ցուցաբերեցի՞ն այս հարցի շուրջ: Ի՞նչ տրամադրություններ էին այս առումով:
-Փետրվարի 24-ին ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի և բոլոր քաղաքական ուժերի անունից ես խորհրդաժողովի անդամ պատգամավորներին հրավիրեցի իբրև դիտորդ մասնակցելու ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Ես տեղեկացրեցի, որ ԱԺ նախագահի հրավեր նամակը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն կստանա մոտակա օրերին:
Ուզում եմ ընդգծել, որ հետաքրքրությունը մեր ընտրությունների նկատմամբ պատգամավորների շրջանում բավական մեծ է և ըստ երևույթին պետք է սպասել մի քանի տասնյակ դիտորդների միայն ԵԱՀԿ ԽՎ խողովակով: Դիտորդներին նախ և առաջ հետաքրքում է այն հանգամանքը, որ ՀՀ բոլոր առաջատար քաղաքական ուժերն իրապես շահագրգռված են բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու և ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարանը ձևավորելու հարցում:

-ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններում և առհասարակ ԵԱՀԿ բոլոր մարմինների քննարկումներում վերջին շրջանում անընդհատ անդրադարձ է կատարվում Եվրոպայում սովորական սպառազինությունների թեմային և համապատասխան պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը: Այս անգամ թեմային անդրադարձ եղա՞վ, թե՞ ոչ:
-Պետք է ասեմ, որ փետրվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին, տեղի ունեցավ քննարկում 1999թ. Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի ապագայի վերաբերյալ: Դա ըստ էության գլխավոր բանավեճն էր այս նստաշրջանում:
Քննարկման ընթացքում արտահայտվեցին խնդրին քաջատեղյակ չորս փորձագետներ և 17 պատգամավորներ: Մեր հայտարարության մեջ ես ասացի, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Եվրոպայում սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ռեժիմին: Մենք ոգևորված էինք ԵՍԶՈՒ պայմանագրի արդիականացմանն ուղղված բանակցությունների բավական խոստումնալից մեկնարկով և չնայած ներկա իրադրությանը, որում հայտնվել է ԵՍԶՈՒ-ն, ինչպես նաև ապագա բանակցությունների շրջանակի հարցում անորոշությանը, Հայաստանը շարունակում է հանդես գալ այդ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող պայմանագրի բոլոր կետերի իրականացման օգտին: Մենք համոզված ենք, ԵՍԶՈՒ պահպանման կենսական նշանակության հարցում և հույս ունենք, որ տեսանելի հեռանկարում հիմնարար տարաձայնությունները կհաղթահարվեն` ճանապարհ բացելով Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամրապնդմանը և արդիակացմանն ուղղված բանակցությունների վերսկսման համար: Մենք ելնում ենք տվյալ հիմնախնդրում տարածաշրջանային հեռանկարներից և դիտարկում ենք սպառազինությունների վերահսկման կենսունակ ռեժիմը իբրև մեր ռազմավարության բաղադրիչ: Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս առանցքային համաձայնագրի դրույթներն արհամարվում են: Կողմերից մեկը (ես ի նկատի ունեի Ադրբեջանը) լինելով պայմանագրի կողմ և ԵԱՀԿ հովանու ներքո անցնող համապատասխան գործընթացների մասնակից վերջին հինգ տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով ԵՍԶՈՒ-ի պայմանների խախտումով սպառազինությունների և ռազմական տեխնիկայի առկայության սահմանային ազգային մակարդակները գերազանցում է առնվազն երեք ցուցանիշներով: ԵՍԶՈՒ գծով պարտականությունների հարցում դրական դեր կարող է խաղալ հասարակայնության կողմից բանակի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ուժեղացումը, այս հարցում կարևոր դերակատարություն կարող են ունենալ խորհրդարանականները` երաշխավորելով իրենց կառավարությունների միջազգային պարտավորությունների թափանցիկ կատարումը:
Այս կապակցությամբ մենք նշեցինք, որ դեռևս 1994թ. այն ժամանակ ԵԱՀԽ ԽՎ նախաձեռնել էր քննարկումներ, որոնք հանգեցրեցին Բուդապեշտի գագաթնաժողովում Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտներին վերաբերող վարքականոնի ընդունմանը, որտեղ ամրապնդված էր զինված ուժերի նկատամամբ ժողովրդավարական վերահսկողության նորմը, ինչը հանդիսանում է անվտանգության և կայունություն բաղադրիչ:

-Շնորհակալություն պարոն Սաֆարյան, որևէ բան ունե՞ք ավելացնելու:
-Թերևս այսքանը: Միայն ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր պատվիրակության շատ արդյունավետ համագործակցությունը ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության անձնակազմի հետ դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}