Չեխահայերը Պրահայում արժանի հակահարված են տվել
Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությունը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցի հիշատակի միջոցառում: Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության,
Ադրբեջանա-չեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Պրահայի մեր գործընկերները:
Միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել է Ադրբեջանի դրոշը: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալիի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը:
Այդ նպատակով վրանում բաժանել են անվճար սնունդ, կազմակերպել ադրբեջանական հուշանվերների վաճառք: Բացի քարոզչական նյութերից, վրանում են եղել նաև առևտրային բնույթի՝ գորգի վաճառասրահի և ռեստորանի գովազդային պաստառներ: Սրա պատճառը հովանավորների պահանջն է, և թե այն հանգամանքը, որ միջոցառման թույլտվությունը Պրահայի քաղաքապետարանից ստացվել է ոչ որպես քաղաքական ակցիա, այլ որպես գովազդա-առևտրային ակցիա: Վրանում և մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել քարոզչական բուկլետներ:
Միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիներ (կցվում է) և «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» անգլերեն բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան և
նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև՝ միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել: Բացի այդ, նրանք խուճապահար եղած ադրբեջանցիներին բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը:
Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ և 50 բրոշյուր: Ժամը 17:00-ի մոտակայքում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները Չիհադ Էրգինայը: Ադրբեջանի դեսպանի ելույթը
հանկարծակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով և բարձրախոսներից հնչող երգեցողությամբ: Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչև 40-50 ադրբեջանցի:
Ընդհանուր առմամբ ակցիան անցել է անաղմուկ: Տեղաբնակների կողմից այն ուշադրության առաձնապես չի արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան