Դիքենսյան թեմայով լավագույն շարադրությունների հեղինակներն արժանացան մրցանակների
«Dasaran.am» կրթական ծրագիրն ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել էին Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակին նվիրված շարադրությունների համադպրոցական մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին այսօր: «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր», «Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարևանությամբ», «Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում», «Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում» թեմաներով շարադրությունների համադպրոցական մրցույթը մեկնարկել էր 2011-ի դեկտեմբերի սկզբին, նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք ներկայացրել են անգլերեն գրված շարադրություններ:
«Dasaran.am» կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մրցույթին ներկայացված ավելի քան 1000 շարադրություններից գլխավոր մրցանակների են արժանացել երեքը, մրցանակ կտրվի նաև առցանց քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած աշխատանքի հեղինակին: Նա նաև նշեց, որ նախատեսվում է խրախուսական մրցանակներ հանձնել 40-ից ավելի աշակերտների, որոնց շարադրությունները հայտնվել են լավագույնների ցուցակում: Առաջին հորիզոնականը զբաղեցրած Արփի Հարությունյանը (118-րդ դպրոցի 11-րդ դասարան) պարգևատրվեց notebook համակարգչով, երկրորդ մրցանակին արժանացած Ռուբինս Դավթյանը (105 դպրոց 12-րդ դասարան) ստացավ Kindle Reader ընթերցիչ, երրորդ մրցանակին արժանացած Միքայել Հարությունյանն էլ (ԵՊՀ-ին կից ֆիզ-մաթ դպրոցի 11-րդ դաս) ստացավ DVD-նվագարկիչ:
Մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը, ով մի քանի խոսքով ներկայացրեց Դիքենսին:
Նշենք նաև, որ շարադրությունների համադպրոցական մրցույթի իրականացմանն աջակցել են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը և ՀՀ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին