Տնտեսություն 14:56 25/02/2012

Կուզնեցի կորը և Հայաստանը. ՀՆԱ-ի ո՞ր ցուցանիշի դեպքում աղտոտվածության մակարդակը կհասնի իր շրջադարձային կետին

Կուզնեցի բնապահպանական կոր. տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի միջև կապի բացահայտիչ: Ըստ այդ կորի երկրի էկոլոգիական վիճակը վատանում է տնտեսական աճի վաղ փուլերում, ապա սկսում է բարելավել բարեկեցիկության որոշակի մա-կարդակի դեպքում (այն Ո -ձև կոր է, որտեղ գրաֆիկի ուղղահայաց առանցքը ցույց է տալիս շրջակա միջավայրի վատթարացման կամ դեգրադացիայի մակարդակը, իսկ հորիզոնական առանցքը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը): Այսինքն, տնտեսական զարգացման ավելի ուշ շրջանում, շրջադարձային կետի հասնելուց հետո, շրջակա միջավայրի որակը սկսում է բարելավել, քանի որ պետության կողմից բնապահպանական հատկացումները աճում են, արդյունքում մոդեռնիզացիայի, տեխնոլոգիայի և մենեջմենթի բարելավման միջոցով նվազում է շրջակա միջավայրի դեգրադացիան (այստեղ հասկացվում է և շրջակա միջավայրի աղտոտվածությունը և բնական ռեսուրսների սպա-ռումը):

Նշենք, որ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր Սայմոն Նոբելը տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի միջև եղած կապերը բացահայտելիս հիմնականում հենվել է տար-բեր երկրների վիճակագրական տվյալների վրա, թեև ինքը երբեք չի զբաղվել բնապահպանական խնդիրներով: Շատ հետազոտողներ են փորձել հակասություններ գտնել նշված վարկածում, սակայն բացառությամբ առանձին շեղումների նրանց ամբողջովին չի հաջողվել հերքել այդ կապերի առկայու-թյունը:

Իհարկե այն փրկարար օղակ է հանդիսացել անցումային փուլում գտնվող շատ երկրների կառավարությունների համար, որոնք հենվելով այդ դրույթների պնդում էին, որ եթե ուզում եք փրկել բնությունը, ապա դրա համար պետք է նախևառաջ բնության հաշվին տնտեսության զարգացում և բարեկեցիկության աճ ապահովել, ապա` որակի բարելավում: Այսինքն Կուզնեցի բնապահպանական կորը կարելի է ասել ոչ թե երկրների էկոլոգիական վիճակի ֆիքսումն է, ինչպես նախկինում է եղել, այլ ավելի շուտ յուրօրինակ ուղեցույց և արդարացում է դարձել բազմաթիվ կառավարությունների իրականացվող տնտեսական և բնապահպանական քաղաքականությունների համար:

Այդ թեզը, որ էկոլոգիական դեգրադացիայի դեմ լավագույն պայքարը դա երկրի հարս-տությունների աճն է, այնքան էլ ճիշտ չէ, դա բոլորն են հասկանում, սակայն ժամանակակից գործընթացները ցավոք սրտի հակառակն են ապացուցում: Համենայն դեպս դա են վկայում միջազգային տարբեր տնտեսական և բնապահպանական ուղղվածության ինդեքսները և դասակարգումները:

Այնուամենայնիվ նշենք, որ այս վարկածը ունի հակափաստարկներ, օրինակ կա տարածված միֆ, որ հիմնականում աղքատ երկրներն են բնապահպանական վնաս հասցնում, որն էլ բերում է բնապահպանական դեգրադացիայի: Սակայն որքան զարգացած է երկիրը տնտեսական առումով, այնքան ուժգին է շահագործում բնական ռեսուրսները: Երբ երկրի եկամուտները աճում են, բարեկեցիկ երկրները չեն ուզում ունենալ շատ թափոններ և այդ արտադրությունները կարող են վերաբաշխվել մեկ այլ տեղ, այսինքն հարուստ երկրները իրենց վնասակար արտադրությունները տեղափոխում են ավելի աղքատ երկրներ: Արդյունաբերական զարգացած հայտնի 7 երկրները սպառում են համաշխարհային բնական ռեսուրսների մոտ 70-80 %-ը, որոնց զգալի մասը կորզվում են զարգացող երկրների տարածքում:

Կա ևս մեկ այլ միֆ, որ աղքատ երկրները չունեն համապատասխան գիտելիքներ և ռեսուրսներ բարելավելու իրենց շրջակա միջավայրը և նրանք չեն հոգում շրջակա միջավայրի մասին: Իրականում այդ երկրները զգուշանում են սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներից, քանի որ հաճախ ուղղակիորեն կախված են շրջակա միջավայրից և այդ երկրներում բնապահպանական միջոցառումները չեն ունենում հասարակական աջակցություն: Իրականում աղքատ երկրներն էլ կարող են ներդրումներ անել բնապահպանական նախագծերում և նրանց էկոլոգիական գիտելիքները պետք չէ թերագնահատել:

Յուրաքանչյուր պետության համար կարևոր խնդիր է համալիր հետազոտությունների մակարդակով պարզել իր բնապահպանական համակարգը և նրա բաղադրիչները, որքանով են կապված այնպիսի գործոններից, ինչպիսիք են օրինակ քաղաքացիական և քաղաքական ազատությունները, ժողովրդավարության մակարդակը, կոոուպցիան, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, գիտության և տեխնոլոգիայի մակարդակը, բնակչության խտությունը, աղքատության մակարդակը:

Այնուամենայնիվ վերջին տարիներին հետաքրքիր դինամիկա է նկատվում Հայաստանում` մեծանում է էկոլոգիական կրթություն ստացող մասնագետների թիվը, որոնք կրթվում են արտերկրի համալսարաններում կամ տեղի բուհերում, խոշոր բիզնեսում դանդաղորեն ներդրվում են էկոլոգիական մենեջմենթի սկզբունքները, որոնք փոխարինում են էկոլոգիական ադմինիստրատիվ կառավարմանը, մեծանում է քաղաքացիական (բայց ոչ քաղաքական) հետաքրքրությունը շրջակա միջավայրի նկատմամբ, մեծանում են նաև պետության կողմից հատկացվող բնապահպանական հատկացումները: Սակայն դրանց հակառակ ոչ պակաս տեմպերով խորանում են ու ձևավորվում են նոր բնապահպանական խնդիրները` մասնավորապես բնապահպանական սթրեսների և բնապահպանական խոցելիության որակական վատթարացմամբ: Բնապահպանական սթրեսը ցույց է տալիս մարդկային գործունեության հետևանքով բնությանը հասցված սպառնալիքը, որի արդյունքում փոխվում է շրջակա միջավայրի կենսաֆիզիկական վիճակը, իսկ բնապահպանական խոցելիությունը ցույց է տալիս թե որքանով է մարդկային կենսագործունեությունը և առողջությունը իր հերթին ազդվում էկոլոգիական փոփոխություններից: Արդյունքում նշմարվում է կոնֆլիկտային իրավիճակներ` բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների և արդյունաբերության որոշ ճյուղերի (հատկապես` լեռնամետալուրգիական և հիդրոէներգետիկ) միջև: Կոնֆլիկտներ են նկատվում նաև կանաչ կազմակերպությունների և պետական տարբեր կառույցների (նախարարություններ, մունիցիպալ կառույցներ) միջև տարատեսակ խնդիրների վերաբերյալ:

Թե մեր ազգային տնտեսության համար որքան կարևոր է բնական ռեսուրսների` ջրային, հողային, բուսակենդանական և հատկապես հանքահումքային ռեսուրսների շահագործումից ստացած օգուտները և ֆինանսական հոսքերը, գաղտնիք չէ: Պետության կողմից բյուջեում հատկացվող բնա-պահպանական հատկացումները, ինչպես նշեցինք, վերջին տարիներին աճել են` օրինակ եթե 2009թ.-ին այն կազմել է 3.9 մլրդ. դրամ, ապա 2010 թ.-ին կազմել է 4.9 մլրդ. դրամ, կազմելով ՀՆԱ-ի 0.1%-ը: Նշենք, որ նույն 2010 թ.-ին բնապահպանական և բնօգտագործման վճարները եկամուտների մասով բյուջեում կազմել են 9.1 մլրդ. դրամ (որի գերակշռող մասը հանքարդյունաբերության ոլորտի բնօգտագործման վճարներն են): Այսինքն պետությունը գոնե կարող էր բնապահպանական և բնօգտագործման վճարների չափով ֆինանսավորել իր բնապահպանական ծախսերը: Իսկ 2011 թ.-ի պետական բյուջեում նախատեսված է եղել 8.8 մլրդ. դրամ բնապահպանական ծախսերի համար, այն դեպքում երբ 2012թ.-ի բյուջեով չգիտես ինչու այն նվազել է կազմելով 5.2 մլրդ. դրամ: Մեկ այլ կարևոր խնդիր է նաև թե դրա որ մասն է նպատակային և արդյունավետ օգտագործվում: Նշենք, որ Եվրամիության անդամ երկրների բնապահպանական ծախսերը միջինացված կազմում են ՀՆԱ-ի 1.5%-ը: Բնապահպանական հատկացումներն ավելի շատ պետք է լինեն, որովհետև Հայաստանում բնական ռեսուրսների շահագործման արդյունքում եկամուտների ընդամենը մի չնչին մասն է հատկացվում բնապահպանական ծախսերին, այն դեպքում երբ Էստոնիայում, որի ազգային տնտեսության մեջ բնական ռեսուրսների շահագործումից ստացված եկամուտների տեսակարար կշիռը թեև ավելի փոքր է, սակայն իր բնապահպանական ծախսերի համար հատկացնում է ՀՆԱ-ի 3.5%-ը: Չմոռանանք, որ ըստ միջազգային բնապահպանական գործունեության ինդեքսի (2012-EPI) Հայաստանը գտնվում է թույլ գործունեություն ունեցող երկրների շարքում, իսկ դա նշանակում է, որ մեր երկրի առաջ կան կուտակված բազմաթիվ բնապահպանական խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Պետք է հասկանանք, որ երկրի տնտեսական բարեկեցիկությունը իր հերթին նույնպես կապված է էկոլոգիական անվտանգության վիճակից` աղքատ երկրները ավելի խոցելի են էկոլոգիական շոկերի և սթրեսների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Կուզնեցի բնապահպանական կորը բնութագրական է նաև Հայաստանի համար` բնության աղտոտման ծավալները և բնական ռեսուրսների արդյունահանման ծավալները արագ տեմպերով շարունակվում են աճել (սա բնորոշ է ֆրոնտալ տնտեսություններին), թեև միաժամանակ աճում է բնապահպանական հատկացումների մակարդակը, և ամենակարևորը հասարակական ակտիվությունը վերահսկելու բնապահպանական գործընթացները:

Թե Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ո՞ր ցուցանիշի դեպքում աղտոտվածության մակարդակը կհասնի իր շրջադարձային կետին, որից հետո այն անկում կգրանցի ըստ Կուզնեցի բնապահպանական կորի տրամաբանության, դժվար է ասել (այն տարբեր երկրներում նույնիսկ հաշվարկվել է), սակայն լավ կլիներ, եթե այն լիներ հենց այսօր` այսինքն էկոլոգիայի դեգրադացիայի ընդլայնումը այսօրվանից կանգ առներ և Հայաստանում սկսվեր շրջակա միջավայրի որակի բարելավման փուլը: Հիշենք, որ այն երկրները, որոնք ագրեսիվ դեգրադացիայի են ենթարկում իրենց շրջակա միջավայրը, ռիսկի են ենթարկում նաև ապագայի տնտեսական բարեկեցիկությունը: Իսկ երկիրը կարող է զարգանալ ոչ միայն բնական ռեսուրսների գերշահագործման հաշվին այլ նաև մտավոր ռեսուրսների: Հայաստանի ապագան ոչ թե կովբոյական էկոնոմիկան է` այլ ինովացիոն, ինչու չէ այդ ենթատեքստում նաև կանաչ էկոնոմիկան:

Սարգիս Մանուկյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}