Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը կառաջադրվեն
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մասով Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումն արդեն հստակ է. Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի մեծամասնական ընտրակարգով:
«Իմ կուսակցությունը որոշեց, որ ես պիտի առաջադրվեմ: Եվ ես մեծամասնականով կառաջադրեմ իմ թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ինչ վերաբերվում է Ռ. Հայրապետյանի խոսքով` իր «ամենամտերիմ ընկերոջը ՝ Սամվել Ալեքսանյանին, ապա Ռուբեն Հայրապետյանը փոխանցեց, որ նա ևս կմասնակցի ընտրություններին ու իր թեկնածությունը կառաջադրի թիվ 7 ընտրատարածքում:
Նշենք, որ անկուսակցական գործարար Սամվել Ալեքսանյանը մեծամասնականով ԱԺ պատգամավոր է ընտրվել հենց այս ընտրատարածքից:
Իսկ ինչ վերաբերվում է Ռուբեն Հայրապետյանին, փաստորեն նա ևս առաջադրվելու է այն նույն ընտրատարածքում, որտեղից մեժամասնականով ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն երկու անգամ 2003-ին և 2007-ին:
Ի դեպ, թիվ 1 համայնքում հնարավոր է մեծամասնականով դարձյալ առաջադրվի ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը, ով 2007-ին հավաքեց ընդամենը 6200 ձայն ու պարտվեց Ռուբեն Հայրապետյանին: Հովհաննես Իգիթյանն իր հավանական առաջադրման մասին երեկ հայտնել է Panorama.am-ի հետ զրույցում և խոստովանել, որ առաջադրվում է՝ միաժամանակ վստահ լինելով, որ չի հաղթի, բայց դրանով կուսակցության համար գոնե այլ խնդիր կփորձի լուծել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները