ՀԱԿ-ին խանագարում է աստղային հիվանդությունը
«Հրազդանի ընտրություններից առաջ մեր կազմակերպության կողմից անցկացված առաջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները բավականին հուսադրող էին գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի համար, քանի որ իր պաշտոնավարման տարիներին Հրազդանի բյուջեն ավելացել է գրեթե 4 անգամ, իսկ քաղաքապետարանը կարողացել է իրագործել բազմաթիվ սոցիալական ծրագրեր»,-«Голос Армении»-ի հետ զրույցում նշել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` ՀԱԿ-ը չկարողացավ գրավել Հրազդանի ընտրությոններում չկողմնորոշված ընտրազայնգվածին, քանի որ այդ քաղաքական ուժի մոտ աստղային հիվանդություն կա. «Ես դեռ 1996թ-ին զգուշացնում էի ՀՀՇ-ի նախընտրական շտաբի ղեկավարին, որ նախագահական ընտրություններում իրենց պարտություն է սպասվում, ինչն էլ փաստացի եղավ, սակայն այդ ժամանակ իրենք չհավատացին ինձ»,-ասել է Ա. Ադիբեկյանը: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` Ա. Ադիբեկյանը նշել է, որ քաղաքական ուժերը պետք է հաշվի նստեն հանրության մեջ առկա սոցիալական և քաղաքական տրամադրությունների հետ, այլապես նրանք կկորցնեն չկողմնորոշված ընտրազանգվածի ձայները: