Ձերբակալվել է Բիճ Ռուբոն
Հանցավոր աշխարհի ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են:
«Հրապարակի» տեղեկություններով, օրերս ոստիկանները ձերբակալել են հանցավոր աշխարհում հայտնի Բիճ Ռուբոյին` Ռոբերտ Առաքելյանին: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ, ապա խուզարկվել է բնակարանը, որտեղից նույնպես հայտնաբերվել է թմրանյութ, ինչպես նաև ատրճանակ: Այս գործի շրջանակներում ճշտվել է նաև, թե նա ումից է գնել թմրանյութը: Պարզվել է, որ նրան թմրանյութը վաճառել է Ներքին Շենգավիթում ապրող ոմն Էդիկ, ում ավտոտնակից հայտնաբերվել է մոտ մեկ կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ի դեպ, ափիոնի մեկ գրամն արժե 10 դոլար:
Թերթը նշում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բերման են ենթարկել Երևանի նարկոլոգիական կլինիկայի մոտից: Թերթը տեղեկացնում է, որ վերոնշյալ Բիճ Ռուբոն նախկինում յոթ անգամ դատապարտված է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները