Մոսկվայի իշխանությունները արգելել են ադրբեջանցիներին ՌԴ-ում ՀՀ դեսպանության առաջ բողոքի ակցիա անցկացնել
Մոսկվայի Կենտրոնական շրջանի պրեֆեկտուրան, արգելել է մի խումբ ադրբեջանցի երիտասարդների, Աղդամի իրադարձությունների 20-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջ բողոքի ակցիա անցկացնել: Ադրբեջանական «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` պրեֆեկտուրայի փետրվարի 17-ի նամակով` հավաքի անցկացումը մերժվել է:
Ըստ աղբյուրի` ակցիան չարտոնելու հիմնական պատճառ է նշված այն, որ հավաքի անցկացման նպատակը չի համապատասխանում «Հավաքների, ցույցերի և զանգվածային միջոցառումների մասին» ՌԴ համապատասխան օրենքին:
Ադրբեջանցիները երկրորդ անգամ են դիմել Մոսկվայի իշխանություններին, սակայն նրանց հայտը կրկին մերժվել է: