Երգիչ Թաթուլը մինչև 50 տարեկանը ընտրարշավների չի մասնակցի
Թաթուլ Ավոյանը կրկին տեղափոխվել է ԱՄՆ և առայժմ վերադառնալու մտադրություն չունի: Panorama.am-ի հետ զրույցում երգիչը խոսեց քարոզաշավներին իր հնարավոր մասնակցության մասին , ինչպես նաև յուրովի մեկնաբանեց պետական համերգներին հրավիրված չլինելու պատճառը` «իրականում ժողովրդի անվտանգության մասին են մտածում»:
-Ինչ-որ մեկը Ձեզ նեղացրե՞լ է, որ գնացել եք:
-Չէ, չէ անցած տարի նոյեմբերին եմ եկել ու պարզ չի, թե երբ հետ կգամ:
-Թերթերը ժամանակին գրում էին, որ երկու հայ կա, որ ԱՄՆ գնալու վիզա չի կարողանում ստանալ, մեկը Դուք եք, մյուսը ձեր ընկեր Սամվել Ալեքսանյանը: Ոնց հաջողացրիք նորից մեկնել:
-Ես հիմա Ամերիկայից եմ խոսում Ձեր հետ: Դե, ինչ խոսք, հիմա պարզ ա, որ պրոբլեմ չունեմ:
-Այսինքն՝ երբեք խնդիրներ չե՞ք ունեցել:
-Չէ, չէ, ուղղակի էս վերջերս ես արդեն պետք է էստեղ շատ մնամ, չբացակայեմ: էստեղ պետք ա ապրեմ: Թազա օրենքներ են հանել, ինչ-որ անպայման ա՝ 6 ամիս պետք է էստեղ լինեմ: Բայց իմ մոտ առաջ տենց չէր, ես տարվա մեջ 5 ամիսը Հայաստան էի, 10-15 օր Ամերիկա էի: Իրանք էլ սաղ էդ մուտքը- ելքը տեսնում են, պեչատը խփում են ու իրանք արդեն պրոբլեմ կունենան, «Գրին քարտը» ձեռքիցս կվեկալեն: Իմ ընտանիքը սիթիզեն են բոլորը: Բայց, եթե հետ վերադառնամ, չեմ ստանա քաղաքացիություն, իսկ ես չեմ ուզում գործի բնույթով տուժեմ էս ամեն ինչից, ընդամենը էդ ա:
«Փարվանայի» հաճախորդներին խորհուրդ կտամ` թող բոլորն էլ գնան, տարբերություն չկա` մեր «Փարվանայի» երգիչներ – երաժիշտները`ասեմ ձեզ, բոլորն էլ որակով են:
-Հաշվի առնելով այն, որ մշտապես ունեք մեծաքանակ հանդիսատես՝ հնարավո՞ր է քեֆերի համերգների ժամանակ փորձեք ուղորդել մարդկանց ձեր քարոզներով:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Համ էլ ինչի՞ն մասնակցեմ, աշխարհի խաղերի՞ն: Ես ինքս ինձ ուխտ եմ արել, որ մինչև 50 տարեկան ժամանակս չմասնակցեմ էդ ընտրությունների քարոզարշավներին, 50-ից հետո՝ աչքիս վրա, այսինքն էդ էլ 2 տարի բան մնաց:
-Այսիքն նախագահական ընտրությունների քարոզարշավներին փաստորեն կմասնակցե՞ք:-Արի ըսենց պայմանավորվենք. 50-ից հետո դու զանգ կտաս իրար հետ կորոշենք` կմասնակցեմ, թե չեմ մասնակցի:
-Իսկ եթե Ձեզ դիմեն ու դրանք լինեն տարբեր ուժեր, որի՞ն կհամաձայնեք աջակցել:
-Ինձ ոչ դիմել են, ոչ էլ կարծում եմ, որ կդիմեն, ոչ էլ ես էդքան TV-ներով ելույթներ եմ ունենում, հասկանում ես, որովհետև իմ պետքությունը չունեն ուղղակի: Եթե նկատել ես` ոչ էլ քլիփներ ունեմ, որովհետև հիմա ամեն երգիչ իր յուրօրինակն ձեռագիրն ունի, թե հիմի ինչ ոճ ա, թե ինչ ձև ա, էտի արդեն էական չի: Արվեստը արվեստ ա:
-Փարվանայի սեփականատերը՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, եթե դիմի, իր քարոզարշավներին կմասնակցե՞ք :
-Նախ, առաջնահերթ ես շատ հեռու եմ, ո՞նց մասնակցեմ: Երկրորդն էլ` ես չգիտեմ աշխարհի մյուս ծայրամասից, երբ կգամ, որ էդտեղ լինեմ:
Մինչև մայիս իմ փաստաթղթերի խնդիրների պատճառով ես չեմ կարող գալ:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հայտնի երգիչներին և երգչուհիներին, որոնք այդ քարոզարշավներին մասնակցում են:
-Ախր, ստեղ թիմ են սարքում իմ ու քոն են անում, ժողովուրդն էլ չի իմանում` ինչ ա անում, ում ա ընտրում: Թող ամեն ինչն էլ նորմալ գնա:
-Դուք մասնակցելո՞ւ եք ընտրություններին, թե ոչ, ի վերջո դուք այս երկրի քաղաքացի եք և քվեի իրավունք ունեք:
-Ոնց որ ամբողջ ժողովուրդը, նույն էլ ես:
-Տարբեր տոներեն լինում, Անկախության օր, Բանակի օր: Ձեզ այդ միջոցառումներին երգելու հրավեր չե՞ն արել: -Ոչ: Ինձ ոչ մի տենց պետական տեղեր մեկը չի հրավիրել, ազնվությամբ եմ ասում: Ես միշտ ժողովրդի հետ եմ եղել, բայց տենց պետական համերգների, բանի ժամանակ ինձ ո՞վ ա հիշել: Օրինակ ինչքան երգիչներ գիտենք, որ մասնակցում են հենց Օպերայի հայաթում: Բայց գիտե՞ք խի չեն ասում, որ գնամ էնտեղ երգեմ, որովհետև մտածում են՝ այ մարդ, հիմա կանչեն Թաթուլին երգի, ստեղ հազիվ ենք կանգնում, էդ տղան որ գա երգի, ժողովուրդը հելնելու ա շոշի վրա և ընկնեն ավտոյի տակ: Բա, իրականում ժողովրդի անվտանգության մասին են մտածում:
-Այսինքն մտածում են, որ հնարավոր է Ձեր ֆանատները կընկնեն մեքենայի տա՞կ:
-Ճիշտ ա: Ապպա կա, բան կա… Էտ ա իրականությունը:
-Չե՞ք սրտնեղում, որ նման հրավերներ չեք ստանում:
-Չէ: Ես ուրախ եմ, որ իմ արվետագետ աշխարհի մեջ ինձ մտերիմ երգիչ-երգչուհիները գոնե մասնակցում են, և ես ինձ հպարտ եմ զգում դրանով:
-Պետական պարգև ունե՞ք:
-Ոչ: