Հայաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի ապրիլի 8-ից
Մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 8-ից և ավարտվում մայիսի 4-ին, ժամը 24:00-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցի համաձայն, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու են մարտի 12-ից մինչև 22-ը ժամը 18:00-ն: Իսկ դրանց ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է մարտի 22-ից մինչև ապրիլի 1-ը:
Նույն ժամանակահատվածում` մարտի 12-ից մինչև 22-ը ժամը 18:00-ն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվելու նաև Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը: Այս թեկնածուների գրանցումը ևս կատարվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 1-ը:
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև ապրիլի 26-ը ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները (անկախ սեփականության ձևից) իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հրապարակեն մինչև մարտի 5-ը:
Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակներին, ապա դրանք, ըստ ընտրական տեղամասերի, համացանցում` ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում են, քվեարկության օրվանից 40 օր առաջ` մարտի 27-ին: Նույն ժամկետում էլ ցուցակները պետք է փակցվեն տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա