«Xocali.net»-ը մերկացրել է հերթական ադրբեջանական կեղծարարությունը
«Xocali.net» կայքը 1992 թվականի Աղդամի իրադարձությունների կեղծարարության վերաբերյալ հրապարակել է հերթական լուսանկարները:
Կայքի փոխանցմամբ` դեռևս 2009 թվականին, ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով շրջանառվում էր լուսանկար, որն իբրև թե արված էր Աղդամում: Սակայն պարզվել էր, որ լուսանկարն արվել էր Կոսովոյում, իսկ նրանում զետեղված են սպանված ալբանացիներ, որոնց ադրբեջանցիներն ամեն կերպ ցանկացել են ներկայացնել որպես Աղդամում սպանված Խոջալուի բնակիչներ:
Մերկացումից հետո, ադրբեջանական կողմը փորձել է արդարանալ` ընդգծելով, որ նկարները շատ նման են եղել, ինչի արդյունքում իրենք խառնել են:
Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը` նման բացահայտումները չկասեցրեցին ադրբեջանցիներին նմանօրինակ արարքները:
Այսպես, «1նյուզ.ազ» լրատվական կայքը զետեղել է 2012 թվականի փետրվարի 18-ին, Ստամբուլում ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները, որում կրկին ներկայացվել են կեղծ լուսանկարներ :
«Tac.az» կայքն ավելի հեռուն է գնացել`զետեղելով գնդակահարությունից առաջ Լվովի հրեաներին պատկերող լուսանկար, որն իբր ապացույցն է «հայկական տեռորի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան