Ալիկ Սարգսյանի զոհերը
Գազի Հովոն` Հովհաննես Ղազարյանը, ով «ՀայՌուսգազարդ»-ի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն էր, «Երկիր»-ի տեղեկություններով, ընկերական շրջապատում հետաքրքիր հայտարարություններ է արել: Նա առավել հայտնի դարձավ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի հետ ունեցած հաճախակի, երբեմն էլ` զինված բախումներով: Թերթի աղբյուրները պնդում են, որ Գազի Հովոն ափսոսանքով խոստովանել է, որ ընկել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազդեցության տակ և արել այն ամենը, ինչ թելադրել է Սարգսյանը:
Ալիկ Սարգսյանը, ըստ թերթի, Գազի Հովոյի միջոցով աշխատել է Հովիկ Աբրահամյանի դեմ` նրա ազդեցությունը Արտաշատում սահմանափակելու, հնարավոր է` նաև քաղաքական դաշտից հեռացնելու համար:
Եթե սրան ավելացնենք, որ Սարգսյանը նաև իր ներդրումն է ունեցել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի պաշտոնանկության և նրա դեմ քրեական գործի հարուցման գործում, նաև օրերս ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հայտարարությունները` իր դեմ հետապնդումներում նախկին ոստիկանապետի ունեցած դերի մասին, կունենանք բավական հետաքրքիր պատկեր»,- գրում է թերթը: