«Յուվենթուսը» կպայքարի վան Պերսիի տրանսֆերի համար
«Յուվենթուսը» ևս միացավ այն ակումբների շարքին, ովքեր պայքարում են «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերի համար: Ինչպես տեղեկացնում է «Corriere Dello Sport»-ը, ամռանը թուրինյան ակումբն այդ ֆուտբոլիստին հրավիրելու նպատակով լոնդոնցիներին:
Վան Պերսիի պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ կավարտվի 2013 թ.: Եվ եթե տեղի չունենա պայմանագրի երկարաձգում, ապա Ռոբինը 2013 թ. հունվարից կարող է այլ ակումբ փնտրել:
«Արսենալում» զգուշանում են, որ հարձակվողը կարող է լքել ակումբը, եթե լոնդոնցիներն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով դուրս չգան Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
Հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնն» ու «Ռեալը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա