Իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Իսրայելն Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի զինտեխնիկա կտրամադրի
Իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Իսրայելն Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի ժամանակակից զինտեխնիկա կտրամադրի:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան «Վաշինգթոն փոստ» պարբերականին:
Տեղեկատվության համաձայն` Իսրայելի պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում` Ադրբեջանին կվաճառվի անօդաչու ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և ժամանակակից զինտեխնիկա:
«Իսրայելի և Ադրբեջանի միջև սույն գործարքն այն պարագայում է կատարվում, երբ վերջերս Իրանն Ադրբեջանից պահանջեց, որպեսզի վերջինս իր տարածքը զերծ պահի իսրայելական հատուկ ծառայությունների` (Մոսսադի) հակաիրանական գործողություններից»,-նշված է հոդվածում:
Հարակից տեղեկատվություն`http://panorama.am/am/politics/2012/02/23/iran-mejlis/
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները