Հասարակություն 19:41 27/02/2012

Գրքի թանկացում, որը բերելու է `«Հայաստանում ո’չ գրախանութ կմնա, ո’չ էլ հրատարակչություն»

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Վերջին տարիների ընթացքում գրեթե բոլոր պաշտոնյաները եկել են համոզման, որ գիտելիքահեն տնտեսությունը երկրի զարգացման ամենակարևոր գրավականն է: Այդ ուղղությամբ տարբեր որոշումներ են ընդունվում, տարբեր ծրագրեր մշակվում ու իրագործվում: Երկրի կառավարությունն էլ, ի դեմս երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի, կրկին նույն համոզմունքին են: Սակայն հենց նույն կառավարությունն էլ իր ընդունած որոշմամբ թանկացնում է գիրքը, իսկ սոցիալական բավականին ծանր պայմաններում ապրող հայ ժողովուրդը, բնականաբար, իր օրվա հացի փոխարեն գիրք չի գնի: Պարադոքս է ստացվում:

«Հրատարակիչների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այսօր նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` գրքի թանկացման խնդրի վերաբերյալ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԱ ՀԿ գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանն ասաց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՕ-334Ն նոր օրենքով փաստացի մտցված է նոր հարկատեսակ` հարկ ապրանքի վաճառքի ամբողջ գնից, որը աշխարհում նույնպես ունի իր անվանումը. դա վաճառքի հարկն է (sales tax, налог с продаж):

Այդ հարկատեսակը բացակայում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում ներառված հարկատեսակների ցանկում: Որևէ երկրում այդ երկու հարկերը միասին չեն կիրառվում, քանի որ դա հանգեցնում է նույն ապրանքի երկու անգամ հարկման. մեկը ավելացված արժեքի հարկի շղթայում և մյուսը վաճառքի պահին:

«Գիտանք» հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանն էլ ասաց, որ օրենքը սխալ է ու պետք է ուղղել այն: «Նման օրենքի կիրառումը` անընդունելի է»,- ընդգծեց նա, ապա ասաց, որ այդ մասին տարբեր ատյանների տեղյակ են պահել, ԱԺ մի շարք պատգամավորների էլ են հայտնել, սակայն որևէ արձագանք դեռ չկա:

Վարչապետին ուղղված նամակում հրատակիչները հանգամանալից ներկայացրել են, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 06.12.11 ՀՕ-334Ն օրենքի 6-րդ հոդվածը մի շարք հակասություններ է առաջացնում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի և ԱԱՀ օրենքի փոփոխությունների միջև` ավելացված արժեքի հարկի իմաստին և կոմիսիայի պայմանագրին վերաբերող հարցերում:

«Հայաստանում փոքր հրատարակչությունների գրքերը վաճառվում են հիմնականում կոմիսիոն հիմունքներով: ԱԱՀ չվճարող հրատարակչության-կոմիտենտի արտադրած և ԱԱՀ վճարող կոմիսիոներ-գրախանութի հետ պայմանագրով վաճառվող գրքերը անմիջապես թանկանում են 20 տոկոսով, քանի որ ԱԱՀ վճարող գրախանութները, ստիպված լինելով վճարել կոմիսիայի հանձնված ապրանքի վաճառքից 20 տոկոս նոր լրացուցիչ վաճառքի հարկը, կոմիտենտից պահանջում են բարձրացնել գրքի արժեքը 20 տոկոսով և ավելացել իրենց գանձույթին: ԱԱՀ օրենքի այս փոփոխությունը փաստորեն ի չիք է անում ԱԱՀ չվճարող փոքր հրատարակչությունների գրքերի վաճառքի ազատումը ավելացված արժեքի հարկից, ավելին` փոքր հրատարակչությունները ավելի վատ պայմաններում են հայտնվում, քան եթե լինեին ԱԱՀ հարկ վճարող, քանի որ չեն կարող հաշվանցել գիրք արտադրելու շղթայում ուրիշներին վճարած ավելացված արժեքի հարկը: Օրենքի փոփոխության արդյունքում ԱԱՀ չվճարող փոքր հրատարակչությունների գրքերի վաճառքից երկակի հարկ է գանձվում: Ներկա պայմաններում, երբ հանրապետությունում մնացել են ընդամենը մի քանի գրախանութ և կտրուկ պակասել է փոքր հրատարակչությունների գործունեությունը, լրացուցիչ հարկը լիովին կվերացնի գիրքը Գրքի քաղաք Երևանում և ամբողջ Հայաստանում: Եվ 2012 Գրքի տարվա վերջում Հայաստանում ո’չ գրախանութ կմնա, ո’չ էլ հրատարակչություն: … Պահանջում ենք վերանայել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 06.12.11 ՀՕ-334Ն օրենքի` գրքի կոմիսիոն վաճառքին վերաբերող փոփոխությունը»,- նշված է վարչապետին ուղղված նամակում:

Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի նախագահ, «Գրքերի աշխարհ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ ասաց, հարկային օրենքի փոփոխությունն անօրինակ է կատարվել: «Փոխանակ արտոնություններ տրվի, քանի որ օրեցօր ընթերցանության ցուցանիշը նվազում է, թանկացնում են: Ի՞նչ եք շահում: Որ տրամաբանությամբ է Հայաստանում գիրքը հարկվում վաճառքի գնից 16,60 տոկոսով, երբ ԱՄՆ-ում, Եվրոպայում հարկվում է 5-7 տոկոսով, Ռուսաստանում` 10 տոկոսով»,- ասաց նա: Խ. Վարդանյանի խոսքով, որ այժմ իրենք վերանայում են պայմանագրերը. «Աշխատում ենք 30 տոկոս եկամտով, 16,60 տոկոսը հարկ ենք տալիս, մնացած 13 տոկոսվ ինչպե՞ս կարող եմ 40 հոգու աշխատավարձ տալ, տարածքի վարձակալության գումար տալ»:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Panorama.am-ի հետ զրուցում ասաց, որ մշակույթի, ֆինանսների նախարարությունները, պետական եկամուտներր կոմիտեն քննարկում են խնդիրը` փորձելով գտնել ելքեր: Նրա խոսքով, օրենքի փոփոխությունը իրոք, խնդիր է առաջացրել փոքր ներկրողների համար.

«Եթե նախկինում ավելացված արժեքի հարկ վճարում էին 58 միլիոն դրամի շեմը անցնելուց հետո վաճառքի դեպքում, այժմ եթե ներկրում են 1 միլիոն դրամի գիրք ու վաճառում Հայաստանում, անցնում են ավելացված արժեքի հարկի վճարման»:

Փոխնախարարը նաև նշեց, որ գրախանութներն աշխատում են կոմիսիոն պայմանագրով, բայց պետք է աշխատեն հանձնարարության պայմանագրով: Այսինքն, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ լավ հաշվապահ ու աշխատել հանձնարարության պայմանագրով: Նա անընդունելի համարեց այն խոսակցությունները, որ գիրքը թանկացել է կրկնակի անգամ. «Դա համարում եմ անբարեխիղճ մրցակցության կամ մոնոպոլիզացման քայլ գրավաճառ ցանցի կողմից»:

Նկատնեք, որ Խաչիկ Վարդանյանը համաձայն չէր փոխնախարարի առաջարկին` աշխատել հանձնարարության պայմանագրով: «Այդպիսի բան հնարավոր չէ, դա էլ ճիշտ չէ: Սա առևտուր է, ոչ թե հանձնարարություն»:

Հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանն էլ ասաց, որ ընդհնարապես պետք է գրքի վրայից հանել որևէ տեսակի հարկ, այդ թվում նաև գրքի արտադրության հետ կապված նյութերի: «Այդ թանկացումն, իհարկե, ազդում է ժողովրդի վրա: Հենց դրա դեմ ենք փորձում պայքարել: Թե ինչ կստացվի, կտեսնենք»,- ընդգծեց նա:

Հայ գրատապության 500-ամյակ ու Երևանը գրքի մայրաքաղաք: Երկու կարևոր իրադարձություն ու Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսի այս երկու իրադարձությունն էլ իսկական տոն դարձնի հայ ժողովրդի համար: Մինչդեռ հայրենի իշխանությունները, ինչպես տեսնում ենք, լիովին այլ գործով են զբաղված:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}