Ֆերերը Նալբանդյանին դուրս թողեց մրցաշարից և դարձավ չեմպիոն
Բուենոս Այրեսում ավարտված թենիսի «Copa Claro» մրցաշարի եզրափակիչ փուլ մտած իսպանացի Դավիդ Ֆերերը, ով կիսաեզրափակչում 6:1, 6:4 հաշվով պարտության է մատնել արգենտինահայ Դավիթ Նալբանդյանին, հռչակվեց մրցաշարի հաղթող: Եզրափակիչ փուլում Ֆերերը ռակետը խաչաձևեց իր հայրենակից Նիկոլաս Ալմագրոյի հետ: 1 ժամ, 54 րոպե տևողությամբ հանդիպումն ավարտվեց Ֆերերի հաղթանակով:
Առաջին սեթը տանուլ տալով 4:6 հաշվով` իսպանացի թենիսիստը հաջորդ 2 սեթերում 6:3, 6:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց մրցաշարի արդեն նախկին չեմպիոնի նկատմամբ: Ֆերերի կարիերայի ընթացքում սա 13-րդ տիտղոսն էր, և 2-րդը` ընթացիկ մրցաշրջանում:
Ֆերեր-Ալմագրո անձնական հանդիպումներում հաշվիվը 9:0 է` հօգուտ մրցաշարի հաղթողի: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Սա իսկապես երջանիկ պահ է ինձ համար: Բուենոս Այրեսում հաղթելը, իրոք, յուրահատուկ է, քանզի ես շատ եմ սիրում այս մրցաշարը: Հանդիպման սկզբում Նիկոլասը շատ լավ խաղաց: Նա ավելի լավ փոխանցումներ էր կատարում, հարվածներն ավելի դիպուկ էին, և, ընդհանրապես, նա վստահ խաղ էր ցուցադրում: Գիտեի, որ պետք է ճնշումը մեծացնել: Հանդիպման միջնամասում և վերջին հատվածում իմ խաղը կայունացավ, իսկ Ալմագրոյի խաղում սկսվեցին թռիչքներն ու վայրէջքները»,- ասել է Ֆերերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա