Կլաուդիո Ռանյերի. «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ»
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հերթական պարտությունից հետո (0:1), այս անգամ` Նեապոլում, պատասխանել է լրագրողների տհաճ հարցերին:
«Փորձում էինք գրոհել, բայց չստացվեց: «Նապոլին» հիանալի հանդիպում անցկացրեց, չնայած մենք ձգտում էինք մրցակցին զրկել տարածությունից: Ի՞նչ պետք է անենք: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի նպատակակետը: Հաղթելու համար նախ անհրաժեշտ է գոլ խփել: Մենք «ոսկե» հնարավորություն ունեինք, սակայն Պացցինին բաց թողեց այն:
Ի՞նչ կանեի ես, եթե լինեի ակումբի նախագահը: Ավելի լավ է` այդ հարցը հենց նախագահին ուղղեք: Եթե ես ղեկավարեի «Ինտերը», վստահ կլինեի, որ Ռանյերին ամեն ինչ 100 տոկոսով է անում և անհաջողություններում մեղավոր չէ: Հասկանում եմ, որ շատերն իմ պաշտոնանկությանն են սպասում, բայց ես ինչու պետք է հրաժարական ներկայացնեմ: Եվ դա ես երբեք չեմ անի», ասել է Ռանյերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա