Տ. Մարգարյան. Ճաքալցման աշխատանքները կամ թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սանմաքրման ձեռնարկություններին հանձնարարել է շուրջօրյա և հետևողական աշխատանքներ իրականացնել փողոցները ձնամաքրման աշխատանքների ընթացքում օգտագորված ավազից մաքրելու ուղղությամբ, ինչպես նաև հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպելու կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
«Ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել: Ամեն դեպքում ճանապարհներին անհարմարություններն ակնհայտ են: Չնայած ներկայում տարվող աշխատանքները ժամանակավոր բնույթ են կրում, սակայն եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ասֆալտապատման ծրագրերի շրջանակում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քաղաքապետն ընդգծել է, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում շահած այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի անհրաժեշտ որակ, ասֆալտի վերականգնման աշխատանքները կիրականացնեն սեփական միջոցներով:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ