Մահացել է 20-րդ դարի լավագույն շեփորահարը
Ֆրանսիայի Բայոնա քաղաքում մահացել է հանրահայտ վիրտուոզ շեփորահար Մորիս Անդրեն: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով երաժշտի ազգականներին: Անդրեն մահացել է հիվանդանոցում շաբաթ օրը, ընտանիքն այդ մասին հաղորդել է կիրակի: Մահվան պատճառը չի հաղորդվում:
Անդրեն 78 տարեկան էր: Նա համարվում է 20-րդ դարի խոշորագույն երաժիշտներից մեկը, շատ բան է արել շեփորի, որպես դասական երաժշտության լուրջ գործիքի, հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու համար:
Անդրեն մասնակցել է 250 սկավառակի ձայնագրության, համերգներ է տվել հանրահայտ դիրիժորների, այդ թվում Հերբերտ ֆոն Կարայանի, Կարլ Ռիխտերի և Ռիկարդո Մուտիի հետ: Մորիս Անդրեն հայտնի է նաև որպես մանկավարժ: 2003 թվականին շեփորահարների միջազգային գիլդիան նրան հարյուրամյակի շեփորահար էր ճանաչել: Մորիս Անդրեի վերջին համերգը 2004-ին է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները