Կայացավ «Օսկար» մրցանակաբաշխությունը. Ոսկե արձանիկները գտան իրենց տերերին
Կայացավ կինոաշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» 84-րդ մրցանակաբաշխությունը, բաժանվեցին ոսկե արձանիկները: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի` սև-սպիտակ «Արտիստը» կինոնկարը: Մ. Խազանավիչուսի ճանաչվել է նաև լավագույն ռեժիսոր, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը ճանաչվել է տարվա լավագույն դերասանը: Ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել նաև լավագույն կոստյումների դիզայն անվանակարգում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Մերիլ Սթրիփը` «Երկաթյա տիկինը» ֆիլմում Մարգարեթ Թեթչերին մարմնավորելու համար:
Լավագույն արտասահմանայն ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ա. Ֆարհադի «Բաժանում» ֆիլմը: Լավագույն ինքնատիպ սցենար մրցանակն ստացել է Վուդի Ալենը` «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի համար: Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում մրցանակի է արժանացել Ա. Փեյնի «Հետնորդները» ֆիլմը: Տարբեր անվանակարգերում չորս «Օսկարի» է արժանացել Մարտին Սկորսեզեիի «Ժամանակի պահապանը» ֆիլմը:
Ամերիկյան կինոակադեմիան ոսկե արձանիկներ է բաժանել 25 անվանակարգերում:
ABC հեռուստաընկերության հաղորդմամբ, այս տարվա «Օսկարի» նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել: Այն ցուցադրվել է 225 երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները