Դե Ռոսսին ուշացավ և չխաղաց
Իտալական «Ռոման» պարզաբանել է պատճառը, թե ինչու Դանիելե դե Ռոսսին չի մասնակցել «Ատալանտայի» հետ հանդիպմանը, որն ավարտվել է հռոեմեական թիմի պարտությամբ` 1:4 հաշվով:
«Դե Ռոսսին ուշացել է, և այդ դեպքում գործող կանոնները բոլորի համար պարզ են: Լուիս Էնրիկեն չներեց նրան, քանի որ այդ կանոնները բոլորին են վերաբերվում: Ակումբն ընդունեց մարզչի որոշումը, որովհետև դա համապատասխանում է այն «Ռոմային», որը մենք ցանկանում ենք ստեղծել: Չնայած, իհարկե, այդ որոշումն այնքան էլ հեշտ չէր: Կրկնակի դժվար էր, որովհետև դե Ռոսսին սովորաբար հետևում է, որ ուրիշները չուշանան»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին:
Ինքը` Դանիելե դե Ռոսսին, շատ զայրացած էր և նույնիսկ հանդիպեց ակումբի տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ, սակայն դա չօգնեց նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա