Երևանում ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել են նաև հոգևորականները
Չնայած ավելի քան մեկ շաբաթ մայրաքաղաքում տեղումներ չեն եղել, սակայն Երևանի որոշ փողոցներ, մայթերի մեծ մասը, բակային տարածքներն ու տարբեր օբյեկտների հարակից տարածքներ մնում են ձյունածածկ ու սառցապատ: Երեկ Կենտրոն վարչական շրջանում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում սառույցից մաքրման աշխատանքներ էին նախաձեռնել նաև եկեղեցու սպասավորները: Panorama.am-ի թղթակիցն այն ֆիքսել է:
Քաղաքային իշխանություններին ավետենք, որ ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության, մինչև փետրվարի 29-ը տեղումներ չեն լինի, միայն այդ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում