Ծննդաբերող կնոջն օգնած փրկարարները կպարգևատրվեն. Հղիությունն ընդհատվել է
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վաղը կպարգևատրի փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում հղի կնոջն օգնության հասած և ձյան միջով նրան պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած 8 հրշեջ-փրկարարներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղևորներով, որոնցից մեկը վատառողջ է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կիլոմետր ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով։
Պարզվել է, որ ուղևորուհի` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն։ Ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել Ապարան քաղաքի հիվանդանոց։
Panorama.am-ի հետ զրույցում «Ապարան» ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանն ասաց, որ իրենց մոտ տեղափոխված կինը հետազոտվել է, պարզվել է պտղի մոտ բնածին արատ կա: Կինը տեղափողվել է հանրապետության գլխավոր գինեկոլոգի ղեկավարած Պերինատոլոգիայի, մանակաբարձության, և գինեկոլոգիայի կենտրոն, այստեղ ևս հաստատվել է հետազոտության արդյունքը, ապա ընդհատվել է հղիությունը:
Ինչպես նշեց ԲԿ տնօրենը, 20-ամյա կինն այժմ իրեն շատ լավ է զգում, խնդիրներ չունի, տանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա