Արդեն հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2012» -ի անցկացման օրը
Եվրոպական հեռարձակողների միությունը նախօրեին հայտարարել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին Ամստերդամի HMH համերգասրահում: Այն տեղավորում է 3000-4000 մարդ: Տոմսերը վաճառվելու են ամառվանից: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, 2009-ին՝ Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը: «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում: Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում