Պատգամավորը վիրահատել է քիթը. նրա գլխում արդեն լավ-լավ մտքեր են ծագում
«Հայկական ժամանակը» զրուցել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ով իր թեկնածությունն է առաջադրելու թիվ 7 ընտրատարածքում, զբաղվելու է պատգամավորական գործունեությամբ, իսկ բիզնեսով էլ իր կինն է զբաղվելու: «Ինձ էլ իմ կինն է պահում, նույնիսկ քթիս վիրահատության փողն է կինս տվել»,- ասել է Ալեքսանյանը և պարզաբանել, որ քթի վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, որովհետեւ միջնապատը ծուռ էր:
Պատգամավորի քթի վիրահատությունն արվել է Գերմանիայում, ինչից հետո նրա գլխում լավ-լավ մտքեր են ծագում. «Էն ժամանակ որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր, լավ-լավ մտքեր են գալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները