Կնեսետի պատգամավոր. Իսրայելը պատրաստ չէ պատերազմի
Կնեսետի պատգամավորի դիտարկմամբ` Իսրայելը պատրաստ չէ պատերազմի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Ռոյթերզին» տված հարցազրույցում նշել է Իսրայելի Կնեսետի քաղաքացիական պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զաիֆ Բիլսկին:
Կնեսետի պատգամավորը նախ նշել է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը չունեն այն կարողությունը, որպեսզի դիմակայեն հրթիռային հարձակումներին և հավելել, որ եթե պատերազմ սկսվի, ապա չորս իսրայելցուց մեկը չի կարող հասնել մինչև ապաստարան:
Նկատենք, որ վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, անդրադառնալով Իրանի վրա ռազմական հարձակման խնդրին, նշել էր. «Համոզված եմ, որ Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: Ուստի հավանականություն չկա, որ 2012թ. գարնանը հարձակում կլինի»:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հիգի կարծիքով էլ` Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի: