Լավանդայի Արայիկը հեռացել է
Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի, եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿ-ից: «Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց` ասելով որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել ԱԺ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա թերթի հետ զրույցում այլ բան էր պնդում: Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. ՕԵԿ-ի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից»,- գրում է թերթը: Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ և չի լքել կուսակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները