Կական չի հրավիրվել Բրազիլիայի հավաքական
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեշը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակային չի հրավիրել երկրի գլխավոր թիմ, որը նախապատրաստվում է Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը:
«Ես շատ եմ հարգում Կակային և համարում եմ, որ նա գերազանց կատարող է,- Մենեզեշի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Բայց բոսնիացիների հետ խաղում նրա դիրքում մեկ ուրիշը հանդես կգա: Չեմ պատրաստվում բացատրել իմ կադրային որոշումները»:
Հիշեցնենք, որ բրազիլացիները բոսնիացիների հետ խաղալու են փետրվարի 29-ին, Շվեյցարիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա