Ուսումնասիրություն. Ազատության հրապարակում առաջացած ճաքը անորակ ասֆալտապատման հետևանք է
Իտալական «Ռենկո» ընկերության կողմից անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է Ազատության հրապարակում առաջացած ճաքի պատճառները: Այսպիսով, պարզվել է, որ իրականացված անորակ ասֆալտապատման հետևանքով ճաքել է ավտոկայանատեղիի հակասեյսմիկ կարանի երկայքնով ասֆալտաբետոնե շերտը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակից Նորայր Մնոյանը և հավելեց, որ կոնստրուկտիվ առումով ավտոկայանատեղիին վտանգ չի սպառնում:
«Փաստորեն՝ կարի հատվածում ջերմաստիճանների տատանումների արդյունքում ասֆալտի վերին շերտը ճաքել է, բայց վտանգավոր ոչ մի խնդիր չկա»,- վստահեցրեց Ն.Մնոյանը:
Նշենք նաև, որ բացի այդ ճաքից, հրապարակի այլ հատվածներում ևս բազմաթիվ ճաքեր են առաջացել, ինչը Ն.Մնոյանն այսպես մեկնաբանեց. «Արտաքին երևույթներ են, ներքին խնդիրներ չկան, այսինքն՝ կոնստրուկտորական առումով պատճառահետևանքային կապ չկա: Զուտ արտաքին խնդիր է, ասֆալտապատման տեխնոլոգիան ճիշտ չի պահպանվել, որի հետևանքով էլ այդ ճաքը և մնացած ճաքերը առաջացել են: Եթե նորմալ ասֆալատապատեին, ապա դրանք չէին առաջանա»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ ճաքալցման աշխատանքները կամ ժամանակին թերի են կատարվել, կամ համապատասխան որակը չի ապահովվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում