Never again. որպեսզի Սումգայիթն այլևս չկրկնվի
Never again. Ծիծեռնակաբերդի բարձունքում երեկ երեկոյան «Միասին» շարժման անդամների բարձրացրած ջահերն այս բառերն էին պատկերում:
«Այլևս երբեք, որպեսզի չկրկնվի մարդկության դեմ ոճրագործությունը, ինչպիսին տեղի ունեցավ քսանչորս տարի առաջ Սումգայիթ քաղաքում»,-բացատրեցին մասնակիցները:
Նշենք, որ «Միասին» շարժման մասնակիցները երեկ երթով շարժվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ:
Հիշեցնենք, որ 1988 թ. հայառատ Սումգայիթում պետական մակարդակով կազմակերպած ու իրականացրած ջարդերին զոհ գնաց մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանցիները սպանել են, տանջել, բռնաբարել: