Թուրքական պարբերական. Սահմանադրական դատարանը կվավերացնի հայկական օրինագիծը
Թուրքական «Ջումհյուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականի տեղեկատվության համաձայն` սպասվում է, որ այսօր Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը կհրապարակի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վճիռը:
Ըստ պարբերականի` վերոնշյալ վճիռը կհրապարակվի այսօր ուշ երեկոյան: «Cumhuriyet»-ի տվյալ լուրը կրում է «Սահմանադրական դատարանը կվավերացնի հայկական օրինագիծը» վերնագիրը:
Հիշեցնենք, Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծը, որը սահմանում է մինչև 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք պատմական այդ իրողությունը ժխտելու համար: Սակայն որոշ ժամանակ անց օրինագիծը բողոքարկող սենատորների մի խումբ օրինագծի դեմ հայց ներկայացրեց Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ: