ԱՄՆ-ի Ջորջիա նահանգը «ցեղասպանություն» եզրույթ չի օգտագործել Աղդամյան դեպքերի առնչությամբ
Ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել ամերիկյան Ջորջիա նահանգի կողմից ընդունված Խոջալուի վերաբերյալ բանաձևի մասին:
«ԱՊԱ» գործակալության թղթակիցը տեղեկացրել է, թե նահագի ներկայացուցիչների պալատը ադրբեջանա-թուրքական ակտիվ քարոզչության արդյունքում, ընդունել է թիվ 1594 բանաձևը: Բավական է ծանոթանալ բանաձևի տեսքստի հետ և համոզվել, որ ադբեջանական կողմը ցանկալին իրականության տեղ է ընդունում: Բանաձևի տեքստում ընդհանրապես բացակայում է «ցեղասպանություն» եզրույթը:
Ավելին, մեկ օրում հապճեպ ընդունված բանաձևում ընդգրկված են կոպիտ սխալներ: Այսպես, 1992 թ-ի Աղդամյան դեպքերի համար մեղադրվում է «336-րդ մոտոհրաձգային դիվիզիան», որն իրականում ձևավորվել է 1941 թ-ին, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Մոսկովյան ճակատամարտին ու, բնականաբար, ԼՂ պատերազմի հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ:
Ադրբեջանական քարոզչությունը, քարոզչական նյութեր մատակարարելով ներկայացուցիչների պալատի լոբբիստներին` խեղաթյուրել է նաև թվերն ու օգտագործել կոնտեքստից դուրս ձևակերպումներ: