Եգիպտոսի մշակույթի նախարարը ևս հրավիրվել է Երևան` գրքի մայրաքաղաքի տոնակատարությանը ներկա գտնվելու
Այսօր Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ մշակույթի նախարար դոկտոր Շաքեր Աբդելհամիդի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաև ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հոսամ Նասսարը, քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-եգիպտական համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները: Կողմերը կարևորել են 2011թ. նոյեմբերին Հայաստանում անցկացված Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակում ստորագրված ՀՀ և ԵԱՀ միջև 2011-2013թթ մշակութային համագործակցության գործնական ծրագրով նախատեսվող միջոցառումների և պայմանավորվածությունների իրականացումը:
Դեսպան Մելքոնյանը նախարարին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին և փոխանցել համակարգող կազմկոմիտեի հրավերը՝ այս տարվա ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախարար Շաքեր Աբդելհամիդը շնորհավորել է Երևանը 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ինչպես նաև առանձնահատուկ ընդգծվել եգիպտահայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումն Եգիպտոսի մշակույթի զարգացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում