ՔԿՀ-ում մեկ տարի է` բժիշկ չկա
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը մոտ մեկ տարի է` բժիշկ չունի: «Մարդուն պատժախուց տանելու համար եզրակացություն պետք է տա բժիշկը: Իսկ քանի որ բժիշկ չկա, այդ եզրակացությունը տալիս են բուժակները կամ քույրերը, ովքեր բժշկի որակավորում չունեն»,- «Երկիր»-ին ասել է քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը: Վերջինիս խոսքով` ՔԿՀ-ում նախկին բժշկի աշխատանքից դուրս գալուց հետո նոր բժիշկ չեն կարողանում ընդունել, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է, աշխատանքային պայմաններն էլ լավը չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները