Առողջ ապրելակերպ` ըստ Շմայսի
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից (Շմայսից) «Երկիր»-ի թղթակիցը փորձել է ճշտել, թե կրկին պատգամավոր դառնալու ցանկություն ունի՞: «Ո՞նց ասեմ, եթե ես հիմա չգիտեմ, թե մի ժամ հետո ինչ ա լինելու, ո՞նց պատասխանեմ էդ հարցին»,- արձագանքել է պատգամավորը:
Երբ հստակեցրել են, որ հարցն ընդամենը սեփական ցանկության մասին է, Մովսիսյանը նշել է. «Ես շատ բանի ցանկություն ունեմ, պետք ա իրականացվի, ո՞վ ա իրականացնողը… Ցանկանում եմ հարստանալ, առողջանալ, նիհարել, շատ երեխեք ունենալ, երկրին խաղաղություն լինի, էդ ա իմ ցանկությունը»:
Հարցին, թե ցանկությունների թվում պատգամավոր դառնալը ո՞ր հորիզոնականում է, նա պատասխանել է, որ «դեռ ցանկություն չի տեսնում, մինչև որ կուսակցությունը որոշում չկայացնի». «Մինչև որոշում չկայացնի, ես ո՞նց իրականացնեմ իմ ցանկությունը»,- հավելել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները